Բժշկությունը, հիրավի, ամենաազնիվն է բոլոր արվեստներից

տեքստ

Բժշկությունը, հիրավի, ամենաազնիվն է բոլոր արվեստներից

Մեզ կարող եք գտնել՝
Հեռ.` 0285-5-29-92
Ֆաքս` 5-29-92
Էլեկտր. փոստ` kapanhospital@mail.ru
Իրավաբանական հասցե` ՀՀ Սյունիքի մարզ ք. Կապան Մ. Ստեփանյան փող. 13
Թեժ Գիծ 0285.5.27.02; 0285.2.85.10
 

Բուժհաստատության հիմնադրման տարեթիվը, զարգացման պատմությունը

Բուժհաստատությունը հիմնադրվել է 30-ական թվականներին որպես  "Ղափանի բուժ միավորում":
01.02.1975թ.ին "Ղափանի բուժ միավորումը" վերանվանվել է "Ղափանի կենտրոնական շրջանային հիվանդանոց":
14.02.1992թ.-ին` "Կապանի կենտրոնական շրջանային հիվանդանոց":
01.10.1998թ.-ին` "Կապանի հիվանդանոց" ՊՓԲԸ
30.11.2000թ.-ին` "Կապանի հիվանդանոց" ՓԲԸ:
05.09.2007թ.-ին` "Կապանի բժշկական կենտրոն" ՓԲԸ:

<<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի մանկական բաժանմունքի պատին փակցված ցուցանակը <<հայտնում >> է՝ <<Հայաստան>> համահայկական հիմնադրամ, Կապանի բժշկական կենտրոնի Սարգիս, Հելեն, Կարապետ և Վեհանուշ Նազարեանների անվան մանկական բաժանմունքի մասնաշենքի հիմնանորոգումը ֆինանսավորվել է Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը Կարապետ Նազարեանի կտակով /2011/: Վեց տասնամյակից ավելի վաղեմություն ունեցող մասնաշենքում տեղադրվել է ջեռուցման նոր համակարգ, ամբողջովին փոխվել են ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրականության համակարգերը, միջհարկային ծածկերը փոխարինվել են բետոնյա ծածկով, իսկ տանիքն ամբողջովի փոխվել է: Վերակառուցում-հիմնանորոգումից զատ՝ <<Հայաստան>> համահայկական ծրագրի շրջանակում բաժանմունքը նաև կահավորվել է, համալրվել նոր բուժսարքավորումներով, ստացել շտապ օգնության նոր մեքենա: Այս ամենով հանդերձ՝ բուժհիմնարկն որոշ կահավորման կարիք էր զգում, ինչն իրականացրեց բրիտամացի բարերար Կարո Պերպերյանը՝ հատկացնելով գույք՝ սառնարաններ, հեռուստացույցներ, պահարաններ, մահճակալներ և այլն: Մանկական բաժանմունքի երկրորդ հարկում մի ցուցանակ ևս ավելացավ. <<Բաժանմունքը կահավորված  է Պերպերյան ընտանիքի կողմից /Լոնդոն/ ի հիշատակ Լուսափառ և Կարապետ Պերպերյանների>>:

 

 



 
© 2019 MedicalNetwork. COPYRIGHT NOTES.